Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի տարածքով պատրաստվում են օդային հարված հասցնել Իրանի՞ն

Հունիս 28, 2010թ. 18:32

razmakanԱդրբեջանական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Բաքվին և Թբիլիսիին, եթե նրանք իրենց տարածքը տրամադրեն ամերիկյան զորքերին։

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդշուտ Ալիզադեն մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Ադրբեջանի տարածքով պատրաստվում են օդային հարված հասցնել Իրանին՝ ասել է. «Եթե Ադրբեջանն ու Վրաստանն իրենց տարածքները տրամադրեն ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորներին, ապա Թեհրանը կարող է պատասխան հարված հասցնել այդ պետութունների օբյեկտներին։ Ագրեսորներին և նրանց օգնականներին միշտ էլ խփում են։ Այստեղ հարց է առաջանում. արդյոք. դա մեզ պե՞տք է։ Ինչի՞ համար Ադրբեջանը ներքաշվի այդ արկածախնդրության մեջ»։

Քաղաքագետ Ֆիքրետ Սադիխովը ևս կարծում է, թե իմաստ չունի, որ Ադրբեջանը միանա հակաիրանական կոալիցիային։ Այս մասին հայտնում է

Vesti.az»-ը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն