Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյան. «Մարտակերտի ազատագրումը կարեւոր հաղթանակ էր ինչպես Արցախի, այնպես էլ հայ ժողովրդի համար»

Հունիս 28, 2010թ. 18:38

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին Մարտակերտ շրջկենտրոնում մասնակցել է քաղաքի ազատագրման 17-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում նահատակված մարտակերտցիների հիշատակը հավերժացնող  հուշակոթողներին եւ հանդիսավոր նիստում պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների ու բարերարների:

Նախագահ Սահակյանը իր խոսքում նշել է, որ Մարտակերտի ազատագրումը կարեւոր հաղթանակ էր ինչպես Արցախի, այնպես էլ հայ ժողովրդի համար:

Նույն օրը Բակո Սահակյանը մասնակցել է Մարտակերտ շրջկենտրոնում <<Արզի Գրուպ>> ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահը կարեւորել է սննդաարդյունաբերական գործարանների նշանակությունը տեղական ներուժի օգտագործման տեսանկյունից` այն համարելով տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություն:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն