Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Օգտագործենք միայն «Արցախ» ու «Արցախի Հանրապետություն» հայկական անվանումները

Հունիս 28, 2010թ. 21:12

drosh

Կոչ բոլոր հայկական լրատվամիջոցներին.

«Нагорный Карабах», «Nagorno-Karabakh»- հիմնականում այսպես են անվանում Արցախը օտարալեզու լրատվամիջոցներում։ Ուշադրություն դարձրե՛ք. Առաջին բառը ռուսերեն է, երկրորդը՝ թուրքերեն, երրորդը՝ պարսկերեն։ Հարց է առաջանում. ինչո՞ւ նույնիսկ հայկական լրատվամիջոցները շարունակում են օգտագործել Արցախի այն անվանումը, որ «ժառանգել» ենք, որպես հիշատակ մեր ոչ այնքան խաղաղասեր հարևանների զավթողական-գաղութատիրական  քաղաքականությունից։ Ի՞նչն է խանգարում օգտագործել մեր հայրենիքի այդ չքնաղ մասի պատմական հայկական անվանումը՝ «Արցախ» տեղանունը։ Առավել եւս, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը պաշտոնապես շրջանառության մեջ է մտցրել նաև «Արցախի Հանրապետություն» անվանումը։ Կոչ ենք անում բոլոր հայկական լրատվամիջոցներին վերջապես թոթափելու երեք կայսրությունների «լեզվաբանական լուծը» և օգտագործելու միայն «Արցախ» ու «Արցախի Հանրապետություն» շատ ավելի բարեհունչ հայկական անվանումները։

Նախաձեռնությունը՝  Հայազն Երիտասարդների Միաբանության

Նախաձեռնությանը սատարում են.

Կազմակերպություններ.

«Ժառանգ» մշակութային ՀԿ

«Ադանա» հայրենակցական միություն

«Փառքի պահապաններ» Ազատամարտիկների զավակների միավորում

Ազգային Նոր Պահպանողական Շարժում

«Հայրենապաշտ» ՀԿ

ՁԵՌՔ ՀԿ

«Լուսամուտ» նախագիծ

Հայրենատերերի ազգային ակումբ

«Միացյալ Հայրենիք» ՀԿ

«Հայ կամավորների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնություն

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբ

«Միտք» վերլուծական կենտրոն

«Արահետ» ՀԿ

«Միացյալ Հայք» ազգայնական կազմակերպություն

«Գարդմանք Երիտասարդական Կառույց»

«Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի երիտասարդկան կառույց

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն