Թուրքիան բանակցում է Վենետիկի հանձնաժողովի հետ
Հունիս 28, 2010թ. 21:31
Թուրքիան սկսել է բանակցությունները Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմնի` Վենետիկի հանձնաժողովի հետ սահմանադրական իրավունքի շուրջ, որոշակիացնելու համար սահմանադրական հավելումների կիրառման ուղին, եթե սեպտեմբերի 12-ին բարեփոխումների ծրագիրը հաստատվի հանրության կողմից:
Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Թոմաս Մարկերտը բացառիկ հարցազրույցում հաստատել է, որ Թուրքիայի արդարադատության նախարարության պաշտոնյաները հանդիպել են Վենետիկի Հանձնաժողովի ներկայացուցիչների հետ Ստրասբուրգում` քննարկելու համար Խորհրդարանի կողմից վերջերս ընդունված սահմանադրական բարեփոխումները:
ArmAr.am












