Գարեգին Նժդեհ. «Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցությունը` ուժեղ լինելու կարելիության»
Հունիս 28, 2010թ. 23:14
Չեմ սիրում միջակութիւնը նպատակի, զոհաբերութեան, տառապանքի: Միջակութեամբ չես աճի, չես հսկայանա հոգեպէս: Հերոսանում է նա, ով ընթանում է գերպարտականութեան ճամբով»:
«Մեր սեփական ցաւերը մեղմելու, մոռանալու մի հատիկ միջոց կայ` մտածել այլոց ցաւերի մասին»:
«Թերահաւատութի՛ւն` ահա՛ իրական թշնամին, որին չյաղթահարած`յաղթանակ տօնած չէ եւ ոչ մի զօրավար»:
«Դու տկար ես, որովհետեւ քեզ պակասում է գիտակցութիւնը ուժեղ լինելու կարելիութեան»:
«Հայրենիքը չի տրւում այնպէս, ինչպէս ժառանգւում է հայրենական հարստութիւն: Դա ձեռք է բերւում ամէն մի սերունդի եւ նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերւում հայրենաճանաչումով, հայրենապաշտութեամբ, նրան արժանի դառնալու ձգտումով»:
Գարեգին Նժդեհ
ArmAr.am












