Գլխավոր » Լրահոս

Հունաստանը վաճառում է կղզիները

Հունիս 29, 2010թ. 09:45

Հունաստանն իր պարտքերը մարելու հուսահատ փորձով պատրաստվում է վաճառել կամ երկարաժամկետ վարձակալման տալ իր 6 հազ. արևային կղզիներից մի քանիսը: Ընդ որում` Հունաստանի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկի` Միկոնոսի տարածքները ևս վաճառքի են հանվել այլ օբյեկտների հետ միասին: Այս մասին գրում է The Guardian-ը:

Միկոնոսի մեկ երրորդը պատկանում է երկրի կառավարությանը, վերջինս գնորդ է փնտրում, ով կցանկանա կապիտալ ներդնել զբոսաշրջային շքեղ համալիրի զարգացման մեջ:   Հռոդոս կղզու սեփականություններով հետաքրքրված պոտենցիալ ներդրողները հիմնականում չինացիներ և ռուսներ են: Նրանք Միջերկրական ծովն իրենց երկրի բնակիչների համար դիտարկում են իբրև զբոսաշրջային կարևոր ուղղություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն