Համանախագահները այցելելու են Ադրբեջան
Հունիս 29, 2010թ. 10:16
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են հուլիսի սկզբներին այցելել Ադրբեջան: այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ասելով, որ հստակ ժամկետները դեռ ճշտվում են:
Պոպովը չի մեկնաբանել Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների` Կանադայում արված հայտարարությունը, հավաստիացնելով, թե դրան Մինսկի խմբի համանախագահները կանդրադառնան տարածաշրջան այցելության ընթացքում:
Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
ArmAr.am
ԵԱՀԿ Մինսկի խումբ, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպով












