Արցախի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ դրել ազատամարտիկների հուշաքարին
Հունիս 29, 2010թ. 12:56
Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:
Հանրապետության ղեկավարին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:












