Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Հոգևոր

Հոգևոր վեհաժողովում կդատապարտվի Ադրբեջանը

Հունիս 29, 2010թ. 13:26

Վաղը Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ ամենամյա նիստում մասնակիցները քննարկելու են մի շարք բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է  տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր արժեքների պահպանմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քննարկվելիք բանաձևում, մասնավորապես, ասված է.

«Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաև ՅՈՒՆԵՍԿՈ-ի 1972թ-ի ընդունած կոնվենցիայի` համաշխարհային մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների և քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում և հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմա-մշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների և այլ սրբոցների վտանգումը, որտեղ էլ նրանք տեղակայված չլինեն»:

Նույն կոնտեքստում վեհաժողովի մասնակիցները հորդորում են բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստորագրել են կոնվենցիայի տակ, պատասխանատու լինել հուշարձանների վերացման ու վտանգված լինելու համար:

Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանը, ապա վեհաժողովի մասնակիցները  անհանգստւթյուն հայտնելով Ադրբեջանի շարունակվող ռազմական հռետորիզմի առկայությամբ, դատապարտում են Ադրբեջանի ցանկությունը հակամարտությանը տալ կրոնական երանգ:

Բանաձևում նշված է նաև, որ մասնակիցները ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հակամարտությունը լուծել միայն խաղաղ ճանապարհով` ԼՂ ժողովրդի ինքնորոշման ցանկությունը հարգելու միտումով:

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Ադրբեջան, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն