Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Դավիթ Բաբայան. «Արցախում կյանքը բնականոն հունով առաջ է գնում»

Հունիս 29, 2010թ. 13:53

Davit Babayan-1Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը լուրջ չէ, ուրիշ բան, որ խոսենք դիվանագիտական կարգավիճակի մասին՝ բանակցային գործընթացներին լիիրավ մասնակցելու ձևաչափը վերականգնելու առումով։ Ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով հունիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության մասին, որում առաջարկվում է ԼՂՀ-ին տալ միջանկյալ կարգավիճակ։

«Արցախի վերաբերմունքը այն է, որ այդ կարգավիճակը որպես այդպիսին, չպետք է լինի քաղաքական։ Այսինքն, եթե Ադրբեջանը այս պահի դրությամբ պատրաստ չէ մեզ հետ բանակցելու, ապա դիվանագիտական առումով կարելի է ասել, որ միջանկյալ կարգավիճակ է տրվում, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»,- ասել է նա։

Այն հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը արցախա–ադրբեջանական սահմանագծում, Բաբայանը պատասխանել է՝ «Շատ լավ»։ Նա տեղեկացրել է, որ երեկ Մարտակերտի շրջկենտրոնում տոնել են քաղաքի ազատագրման 17–րդ տարեդարձը, որին ներկա են եղել հյուրեր Հայաստանից ու Ռուսաստանից։ «Միակ բանը, որ մեզ անհանգստացնում է, եղանակն է (+40 և ավելի), թեևս դա էլ չի խանգարում բնակչությանը դաշտերում աշխատելու և իրենց բերքը հավաքելու։ Արցախում կյանքը բնականոն հունով առաջ է գնում, իսկ ընդհանուր վիճակը այնպիսին է, ինչպես միշտ է եղել»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն