Գլխավոր » Լրահոս

«Սահմանը» սահմանից այն կողմ` Անթալիայի փառատոնում

Սեպտեմբեր 24, 2009թ. 13:00

Harutiun KhachatryanՀոկտեմբերին Անթալիայում անցկացվելու է  «Գոլդեն օռանջ» միջազգային  ֆիլմերի 46-րդ փառատոնը: Փառատոնի կազմակերպիչների տեղեկացմամբ, արդեն իսկ  ընտրվել են Միջազգային լիամետրաժ ֆիլմերի մրցույթին մասնակից ֆիլմերը, որոնք 12-ն են և ներկայացնում են Եվրոպան և Ասիան:

Ըստ թուրքական լրատավամիջոցների, մրցույթին մասնակցելու են ֆիլմեր Բուլղարիայից, Անգլիայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Չեխայից, Վրաստանից և այլ երկրներից, որոնցից ընտրվելու է միայն հինգը:

«Ոսկե ծիրանի» գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ վերոնշյալ փառատոնում Հայաստանը ներկայացնելու է Հարություն Խաչատրյանը` «Սահման» ֆիլմով: Ֆիլմում դեպքերը ընթանում են հետխորհրդային շրջանում` հայ-ադրբեջանական պատերազմից հետո: Ֆիլմը պատմում է «հակամարտության գոտու» մերձակայքում գտնվող մի գյուղի մասին, որտեղ մի ամերիկահայ բարերար բարեգործական ճաշարան է բացել, իսկ մոտակա ագարակում աշխատում են տարբեր վայրերից եկած փախստականներ: Գյուղացիները մի կիսավայրենացած ու կիսակենդան գոմեշ են գտնում ճահճուտներում: Գոմեշին բերում են ագարակ, որտեղ հսկող շները, դեսուդենից հավաքված կենդանիները, պատերազմից հոգնած ֆերմերներն ու փախստականները նրան սկսում են վերաբերվել որպես օտարականի և թշնամու: Գյուղական  ամբողջ տարվա կյանքը  մենք տեսնում ենք գոմեշի աչքերով: Անցնում է ամառը, գալիս է աշունը, ապա` ձմեռը: Եղանակները փոխվում են, բայց գյուղում շարունակվում է նույն միապաղաղ կյանքը: Հետևելով գոմեշին` ծանոթանում ենք գյուղի և ագարակի շրջակա կյանքին:

Իսկ  փառատոնի մասին ֆիլմի հեղինակի կարծիքն ու ակնկալիքները կիմանանք վաղը` Հարություն Խաչատրյանի մամուլի ասուլիսում:

Ա.Կ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`