Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Հունիս 29, 2010թ. 18:26

Հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Լյալա-Իլագլի, Քարվենդ, Կորգան, Աշաղը Վեյսալի, Չեյիլ լեռ, Յուսուֆջանլու, Մարզիլի, Քենգեռլի, Սարըջանլու, Բաշ Քարվենդ, Շխլար, Լևոնարխ, Ջրաբերդ, Նամիրլի, Յարմջա և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն