Գլխավոր » Լրահոս, Մշակույթ, Տնտեսություն

Հայաստանը կընդգրկվի պատվավոր հյուրի կարգավիճակով

Հունիս 29, 2010թ. 19:35

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ընդունել է hունիսի 26- 29-ը ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ժնևի ամենամյա միջազգային գրքի փառատոնի կազմակերպչական տնօրեն Պիեռ Մարսել Ֆավրին և Շվեյցարիայում ճանաչված հրատարակիչներից մեկին` Պիեռ Լամունիերին:

Հյուրերը, ներկայացնելով իրենց կողմից 1987 թ. հիմնադրված /salon du livre/ Ժնևի գրքի ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որը տևում է 5 օր և ունենում է շուրջ 100.000 այցելու, պատրաստակամ են 2011թ. Հայաստանին ընդունելու պատվավոր հյուրի կարգավիճակով: Կազմակերպիչները Ժնևի հայ համայնքի մասնակցությունը գրքի ցուցահանդեսում գնահատում են շատ ակտիվ և բազմակողմանի ներկայացված, միաժամանակ հավելելով, որ ցուցահանդեսը ունի նաև փառատոնային մաս և բաց է նոր գաղափարների ու առաջարկությունների համար:
Ժնևի գրքի ամենամյա ցուցահանդեսի կազմակերպչական տնօրեն Պիեռ Մարսել Ֆավրի հավաստմամբ, պատրաստակամ են ցուցահանդեսի օրերին հյուրընկալելու մշակույթի նախարարին և ցուցահանդեսի շրջանակներում փառատոնային ծրագրով Ժնևում հանդես եկող մշակութային պատվիրակությանը: Հյուրընկալող կողմը ցուցահանդեսը պատշաճ մակարդակով անցկացնելու համար տրամադրում է 600 մ2 տաղավար և նախատեսում տեղի առաջատար ԶԼՄ-ներով ներկայացնել Հայաստանի մասին պատմող բազմաբնույթ տեղեկատվություն:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն