Հուժկու փոթորիկ ԱՄՆ հարավում
Հունիս 30, 2010թ. 09:59
ԱՄՆ հարավում` Տեխասում, սպասում են «Ալեքս» փոթորկին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այն արդեն ավերածությունների պատճառ է դարձել Մեքսիկայի հյուսիսային շրջաններում, Գվատեմալայում և Սալվադորում: Սպասվող փոթորիկը դասվել է վտանգավորության երրորդ աստիճանին, իսկ առավելագույնը հինգերորդն է: Գիտնականների կարծիքով, փոթորիկը Մեքսիկական ծոցում բնապահպանական աղետի պատճառ կարող է դառնալ, քանի որ նրա ծնած հուժկու ալիքները ափ կհանեն վթարված նավթահորի արտահոսքը: Հիշեցնենք, որ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ այդ վթարը սկսվել է ապրիլի 22-ին` Մեքսիկական ծոցում գտնվող նավթահարթակի պայթյունի հետևանքով:
ArmAr.am












