Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Ադրբեջանին դուր է եկել

Հունիս 30, 2010թ. 12:16

Ադրբեջանը ողջունում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առնչությամբ արած հայտարարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հասանովն ասել է, որ չնայած հայտարարության տարբեր լեզուներով տեքստերում առկա են որոշակի տարբերություններ, դա չի փոխում հայտարարության էությունը, ըստ որի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները Հայաստանին կոչ են անում դուրս գալ Ադրբեջանի տարածքներից:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն