Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ռուսաստանը անհիմն ու անվայել է համարում ամերիկյան կողմի պնդումները

Հունիս 30, 2010թ. 12:22

Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում 10 մարդու ձերբակալությունը պաշտոնական Մոսկվան այսօր որակել է վերադարձ «սառը պատերազմին»:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան կողմի պնդումները անհիմն են եւ «անվայել» նպատակներ են հետապնդում:
Հայտարարությունում խորը ափսոսանք է արտահայտված, որ ձերբակալությունները կատարվել են այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների նախագահը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերաբեռնավորմանը»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը բացատրություններ կներկայացնի տեղի ունեցածի առնչությամբ:
«Միակ բանը, որ այսօր կարող եմ ասել, այն է, որ պահը ընտրվել է հատուկ նրբանկատությամբ», – հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն