Գլխավոր » Լրահոս

Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրվում է կաշառք տալու մեջ

Հունիս 30, 2010թ. 14:27

Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեղադրվում է ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությանը կաշառելու մեջ: Այն 11.37 միլիոն դոլար է հատկացրել գործադիր կոմիտեի անդամներին կաշառելու համար: Հենց այդ անդամներն են որոշելու, թե որտեղ է անցկացվելու ֆուտբոլի 2Օ22թ. աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկացրել է Fairfax թերթը: Գործադիր կոմիտեի անդամներին հատկացվել են տուրիստական անվճար ուղեգրեր, իսկ նրանց կանանց` մարգարտյա թանկարժեք զարդեր: Ավստրալիայի սպորտի նախարար Քեյթ Էլլիսը խոստացել է փաստի առիթով հետաքննություն անցկացնել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն