Գլխավոր » Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է պատժվի

Հունիս 30, 2010թ. 19:26

HJD zujzԱյսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ “Նիկոլ Աղբալյան” ուսանողական միությունները ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա են անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության եւ Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ:

1994թ-ից մինչ օրս Ադրբեջանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի համար ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել ու եթե երկրի պետական այրերը դրական վերաբերեցին ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների օրերս արած հայտարարությանը, ապա հասարակության մեջ մեծ էր դրա դեմ բողոքն ու ընդվզումը:

Դաշնակցական երիտասարդներն այսօր այդ բողոքը փոխանցեցին   ԵԱՀԿ գրասենյակ, ապա սկսվեց քայլերթը` Արցախյան ազատամարտի հերոսների թանգարանից` ի հիշատակ ադրբեջանական դիվերսիային զոհ գնացած հայ զինվորների: “Ագրեսոր Ադրբեջանը պետք է պատժվի” պահանջատիրական կոչերով էին երիտասարդ ցուցարարները հանդես գալիս ԵԱՀԿ գրասենյակի առջեւ, փաստելով, որ Ադրբեջանի հակահայ, ագրեսիվ գործելաոճի մեջ մեղավոր են նաեւ այն երկրները, որոնք համապատասխան քայլեր չեն իրականացնում` սանձելու խաղաղ բանակցություններին հակասող ադրբեջանական քայլերը:

Որոշ ժամանակ անց, թերևզ  ազդված բարձրագոչ կոչերից` ԵԱՀԿ գրասենյակից դուրս եկավ ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական ու ռազմական հարցերով զբաղվող Գժեգոժ Միխայելսկին ու ցույցի կազմակերպչին` բողոքի հայտարարությամբ իր մոտ հրավիրեց, զրույցը տևեց 20 րոպե: ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը տեղեկացրեց, որ ասվել է, թե բողոքը կուղարկվի կենտրոնական գրասենյակ.   ԵԱՀԿ գրասենյակի քաղաքական եւ ռազմական հարցերով զբաղվող ներկայացուցիչ Գժեգոժ Միխայելսկին ասել է, թե  . “Մեր դերը միայն նրանումն է, որպեսզի մենք տեխնիկապես փոխանցենք այս նամակը,  մեր կենտրոնական գրասենյակի ղեկավարներին` Վիեննա: Երեւանի մեր գրասենյակը բացարձակապես ոչ մի դեր ու մանդատ չունի զբաղվելու Ղարաբաղյան հարցերով կամ Մինսկի խմբի հետ: Մեր գրասենյակը զբաղվում է միայն Հայաստանի տարածքում կատարվող հարցերով”:

Վերջինիս ՀՅԴ երիտասարդներին ասել է, որ ավելի ճիշտ կլիներ դիմել ոչ թե  ԵԱՀԿ գրասենյակին, այլ  Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դաշնության դեսպանատներին, որոնք շատ ավելի լավ կկարողանային ներկայացնել իրենց ղեկավարների դիրքորոշումը:

Ցուցարարները փոքր ինչ բավարարված էին, որ իրենց ձայնը գոնե մասամբ լսելի եղավ, բայց չեն պատրաստվում դադարեցնել բողոք ակցիաները: Եվ ցույցերը, և  բաց նամակները, թե հայտարարությունները  շարունակական բնույթ կկրեն,   հավաստիացնում են երիտասարդները:


Դիտել Regions, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն