Շավարշ Քոչարյան.«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից.»
Եթե Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե օկուպացումն օկուպացում է, ուրեմն Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներից. մեկնաբանելով Մամեդյարովի հայտարարությունը` ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ճիշտ է նաեւ, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում»,- նշել է Շ.Քոչարյանը:
Ն ա ողջունելի է համարել նաեւ այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: «Հուսով եմ` Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ»,- հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարարը:












