Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիան կոչ է անում Իրանին

Հունիս 30, 2010թ. 23:29

Թուրքիան կոչ է անում Իրանի իսլամական հանրապետությանը վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ուրանի փոխանակման համաձայնագրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ILNA գործակալությունը:

Հիշեցնենք, սույն թվականի մայիսի 17-ին Իրանը, Բրազիլիան և Թուրքիան Թեհրանում համաձայնագիր էին ստորագրել միջուկային վառելիքի փոխանակման շուրջ, ինչը այնուհանդերձ չխանգարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունելուն:

Թուրքակական կոչը հետևել է Իրանի նախագահ Ահմադինեժադի այն հայտարարությանը, թե Իրանը մինչև օգոստոս սառցնում է «Վեցնյակի» հետ բանակցություններն ի պատասխան բանաձևի ընդունման փաստի:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Բուրակ Օզյուգերգին Անկարայում կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Եթե  Իրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ, մեկ տարի հետո մենք կհայտնվենք ավելի վատ իրավիճակում: Նախագահ Ահմադինեժադը որպես ժամկետ նշել է օգոստոսը, բայց մենք կցանկանայինք ավելի շուտ սկսել բանակցությունները», – ասել է թուրք պաշտոնյան:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն