Ադրբեջանցիները կրկին գնդակոծել են ղարաբաղյան դիրքապահների հենակետերը
Հուլիս 1, 2010թ. 10:00
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Մարզիլի, Շխլար, Սեյսուլան, Լևոնարխ, Յարմջա, Ջրաբերդ և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
ArmAr.am












