Գլխավոր » Լրահոս

Ռուսաստանը կարգավորում է իր հարաբերությունները իսլամական աշխարհի հետ

Սեպտեմբեր 24, 2009թ. 12:00

Այսօր Մոսկվայում կմեկնարկի միջազգային գիտաժողով` «Ռուսաստանի և իսլամական աշխարհի  փոխազդեցությունը» թեմայով: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, գիտաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել ԱՊՀ, արաբական երկրներից քաղաքական և հոգևոր գործիչներ, ինչպես նաև Եվրոպայում մահմեդական համայնքների ներկայացուցիչներ:

Գիտաժողովը, սակայն, հավակնում է առավել ընդգրկուն դառնալ, քանի որ նախատեսվում է, որ քննարկվելու են նաև Ռուսաստանի համագործակցությունը մահմեդական աշխարհի և իսլամական կազմակերպությունների հետ` գիտության, մշակույթի և տնտեսության բնագավառներում:  Դա է պատճառը, որ հրավիրյաների շարքում մեծ թիվ են կազմում հիշյալ ոլորտների ներկայացուցիչները, մասնավորապես` գործարարները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`