Գերմանիայի նոր նախագահը` Քրիստիան Վուլֆ
Հուլիս 1, 2010թ. 10:25
Երեկ երեկոյան Գերմանիայի դաշնային ժողովի կողմից ընտրված` երկրի նոր նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել է, որ աշխատելու է հանուն ժողովրդավարության, խաղաղության և հասարակության բարեկեցության: Ռուսական «Վեստի» գործակալության փոխանցմամբ, Վուլֆը կարևորել է բնակչության տարբեր շերտերի միջև փոխըմբռնումը, որպեսզի չգոյանան «զուգահեռ հասարակություններ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակությամբ է ընդունել Վուլֆի ընտրությունը նախագահի պաշտոնում:
ArmAr.am












