Գլխավոր » Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է`Ղարաբաղին հատկացնել 10 մլն դոլար

Հուլիս 1, 2010թ. 11:25

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական արտաքին հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2011 թվականի բյուջեն, որի համաձայն Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության չափը 44 մլն ԱՄՆ դոլար է լինելու, որը 4 մլն-ով ավելի է, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր նախատեսել ԱՄՆ բյուջեով, տեղեկացնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA): Բայց միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, 4 մլն-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի էր նախատեսված:

Aram HambaryanՀանձնաժողովում տեղի ունեցածին մոտ կանգնած ANCA-ի աղբյուրները տեղեկացրել են, որ հանձնաժողովի նախագահ Նիտա Լոուեյի (Nita Lowey) ղեկավարությամբ հայամետ կոնգրեսականների խումբը քվեարկել է, որպեսզի վարչակազմը բարձրացնի Լեռնային Ղարաբաղին հատկացվող ֆինանսական օգնության չափը մինչև 10 մլն ԱՄՆ դոլար: Նկատենք, որ այս թիվը 2 մլն-ով գերազանցում է նախորդ տարվա օգնության չափը:

Տեղեկացվում է նաև, որ ենթահանձնաժողովը որոշել է պահպանել Ադրբեջանին և Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը՝ Երևանին և Բաքվին հատկացնելով 3.5մլն-ական ԱՄՆ դոլար որպես ռազմական ֆինանսավորում և 450.000 ԱՄՆ դոլար՝ ռազմական կրթության նպատակով։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ափսոսանք է հայտնել, որ վերջին տասնամյակում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության չափը գնալով նվազում է, սակայն միևնույն ժամանակ ուրախուսթյամբ փաստում, որ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության չափը ավելանում է:

«Սենատի մեր գործընկերների հետ առաջիկա օրերին կաշխատենք, որպեսզի Ադրբեջանին հատկացվելիք օգնությունը զրոյացվի, գումարներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև ավելացվի Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը», -ասել է Համբարյանը:


Դիտել Regions, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն