ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ խնդիրներ կան
Հուլիս 1, 2010թ. 11:32
«Էներգետիկ հարցերը գերակա են: Ես դրանք կորակեի որպես լուրջ խնդիրներ: Խաղադրույքները բարձր են: Դրանք շատ կարեւոր են Ադրբեջանի համար, եւ կարեւոր` մեզ համար: Դրանք լուրջ հարցեր են: Ես չէի ասի` լուրջ տարածություններ, պարզապես լուրջ խնդիրներ, որոնք պետք է քննարկել»,- ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարաձայնությունների ապացույց չէ նախագահ Բարաք Օբամայի նամակը` ուղղված Իլհամ Ալիեւին:
ArmAr.am












