Դավիթ Ջամալյան.«Հրադադարի ռեժիմը միշտ էլ խախտվել է ադրբեջանցիների կողմից»
Հուլիս 1, 2010թ. 12:54
«Սպառնալիքները մի քիչ ավելի ակնհայտ են։ Պատերազմի վտանգն այս պահին ավելին է, քան երբևէ։ Մենք պետք է սթափ նայենք իրականությանը»,- ասել է պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի անդամ Դավիթ Ջամալյանը։
Խոսելով ադրբեջանական կողմի դիվերսիայի մասին՝ Ջամալյանը կարծիք հայտնեց, որ դա վերջին դեպքը չի լինելու։
«Միշտ պետք է սպասել նմանատիպ ոտնձգությունների»,- հավելելով, որ հրադադարի ռեժիմը միշտ էլ խախտվել է ադրբեջանցիների կողմից, սակայն հիմա՝ ավելի հաճախակի։
Ջամալյանի խոսքով՝ հրադադարի պայմաններում կա երկու վտանգ՝ դիպուկահարների և դիվերսիոն գործողությունների։
Նա նաև հավելեց, որ Ադրբեջանի նախագահի համար գոյություն ունի մի յուրօրինակ սահման. «Դիվերսիոն գործողություններից այն կողմ նա դեռ չի անցնում»։
ArmAr.am












