44 մլն դոլար Հայաստանին, 10 միլիոն` Արցախին
ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի Հանրային կապի գրասենյակը տեղեկացնում է. Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտասահմանեան օժանդակութեան հարցերով ենթահանձնախումբը հունիսի 30-ին վավերացրել է Հայաստանին 44 միլիոն դոլարի տնտեսական օգնութեան օրինագիծը եւ կոչ արել նախագահ Օբամայի գլխաւորած վարչակազմին, որ 10 միլիոն դոլարի օգնութիւն տրամադրի Արցախում իրագործուող ծրագրերին: Ենթայանձնախումբը, որի նախագահուհին է ամերիկահայութեան վաղեմի բարեկամներից՝ կոնգրէսական Նիթա Լովին, նաեւ հաստատել է, որ պահպանուի Հայաստանին եւ Ադրբեջանին տրուող ամերիկեան ռազմական օժանդակութեան հաւասարակշռութիւնը: Չնայած, որ սոյն միջոցառմամբ Հայաստանին տրուող օգնութիւնը 4 միլիոն դոլարով նուազում է ենթայանձնախմբի անցեալ տարուայ վաւերացրած բիւդջէյից, այնումեմանայիւ այն 4 միլիոն դոլար աւելին է՝ նոյն նպատակով նախագահ Օբամայի կողմից այս տարուայ սկզբներին Կոնգրէսին առաջարկուած գումարից: Դրուատելով Ներկայացուցիչների պալատի արտասահմանեան օժանդակութեան հարցերով ենթայանձնախմբի երէկուայ քուէարկութեանը, ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանն մեծապէս գնահատել է այն գործարար դերը, որ կատարել եւ շարունակում են կատարել կոնգրէսականներ Լովին, Ադամ Շիֆը եւ Կոնգրէսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Մարկ Քիրքը՝ ամերիկահայութեանը յուզող հարցերի օգտին:
ArmAr.am












