«Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ»
Հուլիսի 2-ին ժ. 11:00 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից: Արդարության հաստատման սահմանագիծ» համաժողովը:
2015թ. լրանում է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Մեծ Եղեռնի 100-ամյակը վճռական սահմանագիծ է, որը հայ ժողովուրդը պետք է հատի` ունենալով Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և Հայոց պահանջատիրության խնդրի հետ կապված որակապես նոր, արդարացի իրավիճակ:
Կայանալիք Համաժողովի ընթացքում կքննարկվեն մինչև 2015թ.` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական միասնական գործողությունների հայեցակարգային ծրագիր ունենալու, հայեցակարգային ծրագրի իրականացման համակարգման և այդ ծրագրի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովման անհրաժեշտության, Ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների հաղթահարման խնդրով մեր կողմից միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորության հետ կապված հարցեր:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀԿ և ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը: Ելույթ կունենան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Համաժողովի մասնակիցների ընդունած ուղերձը կտարածվի զանգվածային լրատվության միջոցներով Հայաստանում, Ռուսաստանում և այլուր:
ArmAr.am












