«Ղարաբաղը որպես սուբյեկտ չի դիտարկվում»
ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում ասել է, թե Հիլարի Քլինթոնի այցը լուրջ իրադարձություն է և պատահական չէ, որ այն ծրագրված է Մեծ ութնյակում Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների հայտնի հայտարարությունից հետո. «Սա նշանակում է, որ պետքարտուղարը կփորձի զարգացնել հայտարարության մեջ առկա կոնցեպտները»,- նշեց նա:
Հ.Հովհաննիսյանի կարծիքով Քլինթոնի այցի շրջանակում երեք հիմնական թեմա է քննարկվելու` հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր է միջազգային հանրության համար, քանի որ այն ուղղակիորեն կապված է ոչ միայն տարածաշրջանային, այլև եվրոպական անվտանգության հետ»,-ասաց նա: Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցչը ասել է.«Մեկ տարի առաջ Ակվիլայում հարցի վերաբերյալ արված հայտարարությունում գոնե չկար օկուպացված տերմինը, իսկ եռանախագահների այս տարվա հայտարարության մեջ խոսվում է , ճիշտ է, ժողովրդի կամարտահայտության մասին, բայց կոնկրետ որտե՞ղ` խոսք չկա: Այսինքն` Ղարաբաղը որպես սուբյեկտ չի դիտարկվում» ,- հայտարարեց նա:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե դինամիկան այսպես շարունակվի , ապա հաջորդ տարի ութնյակի հանդիպմանը, որը նախատեսվում է Ֆրանսիայում, հնարավոր է ավելի կոշտ հայտարարություն արվի:
ArmAr.am












