«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
Հուլիս 1, 2010թ. 16:37
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հուլիսի 2-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Ազատամարտիկների, Ռոստովյան, Աթոյան, Նոր Արեշի թիվ 3, 5 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:












