Կանատ Սաուդաբաև. «Մինսկի խմբի ջանքերը հնարավորություն կտան կարգավորելու Ղարաբաղյան հիմնախնդիրը»
Հուլիս 1, 2010թ. 17:10
ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ Հայաստանի ու Ադրբեջանի` երկարատեւ հակամարտությունը հանգուցալուծելու ցանկությունը հնարավորություն կտան կարգավորելու Ղարաբաղյան հիմնախնդիրը. այսօր Աստանայում լրագրողներին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:
«Մինսկի խումբը հետեւողականորեն զբաղվում է այդ հարցով, եւ մենք հույս ունենք, որ նրա հետագա գործունեությունը, իսկ ամենակարեւորը` երկու կողմի` այդ ձգձգված հակամարտությունը կարգավորելու ցանկությունը կօգնեն լուծել այդ խնդիրը»,- ասել է նա:












