Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան

Ճանաչենք մեր հյուսիսային հարևանին` Վրաստանին

Հուլիս 1, 2010թ. 23:04

Սիրելի ընթերցող, մեր հյուսիսային հարևան Վրաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտման համար հարկ է նախևառաջ ճանաչել նրան: Ցավոք, այսօր ՀՀ-ում քիչ են այն հնարավորությունները, որոնց միջոցով իսկապես կարելի կլիներ բարձրացնել հասարակության շրջանում վրացաճանաչողության մակարդակը: Այդպիսի հնարավորություն տալիս է նաև մամուլը, իսկ վրացական մամուլի` ՀՀ-ին կամ հայությանը վերաբերող նյութերի ամբողջական կամ մասնակի, ինչպես նաև այդ նյութերը մեկնաբանող հրապարակումների քանակը խիստ նվազ է: Որպիսի ավելի լավ ճանաչենք Վրաստանին, ինչպես նաև վրաց ժողովրդի տարբեր շերտերի ու շրջանակների ներկայացուցիչների վերաբերմունքը` ինչպես ՀՀ-ի ու հայության, այնպես էլ տարաբնույթ այլ հարցադրումների հանդեպ, այսուհետ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու վրաց մամուլի առանձին հրապարակումները: Վերջիններս կարող են թարմ չլինել, բայց դա բնավ չի խանգարում, որպիսի հրապարակվող թարգմանությունները լինեն արդիական ու կարևոր: Նյութերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների, դրանց իրավունքը վերապահելով Ձեզ: Եթե Ձեր կողմից կլինեն հրապարակումներին պատասխանելու ցանկություններ կամ որոշ մեկնաբանություններ, ապա դրանք սիրով կհրապարակվեն մեր կողմից: Ներողություն ենք խնդրում, եթե Ձեզ հանդիպեն լեզվական որոշ անհարթություններ:

Ո±վ և ինչո±ւ է թարգմանում Աստվածաշունչը մենգրելական և սվաներեն լեզուներով

Անհրաժե±շտ է թե ոչ Աստվածաշունչը թարգմանել մենգրելական և սվաներեն լեզուներով, ի±նչ են ցանկանում թարգմանիչները. պահպանել մենգրելական և սվաներեն լեզունե±րը, թե± իրար թշնամացնել երկրի այլևայլ անկյունները:

Համաձայն որոշ տեղեկության, Աստվածաշունչը իրոք մտադրել են մենգրելերեն թարգմանել. այդ գործընթացը գաղտնիացված է, պատրիարքարանին շրջանցելով է արվում և քաղաքական աստառ ունի, իսկ Զուգդիդիում, որոշակի շրջանակներ, փանդուռ ու բալալայկա օգտագործելով, մենգրելական լեզվով են պատարագ մատուցում: Բացի այդ, Աբխազիայում մենգրելական-ռուսական §Գազ¦ թերթն է լույս տեսնում, որը տարածվում է մենգրելաբնակ շրջաններում. իսկ Թբիլիսիում ժողովրդական պաշտպան` Սոզար Սուբարը հայտարարում է, որ Աստվածաշունչը սվաներեն լեզվով է նաև թարգմանվում: Վերջինս, չգիտես ինչու, անհանգստացած է. §Միգուցե 50 տարուց հետո մոռացվի սվաներեն լեզուն¦: Աստվածաշնչի սվաներեն թարգմանումը ժառանգական գործ է համարում պարոն Սոզարը, բայց աղմուկից խուսափում է, և հասկանալի պատճառներով չի նշում այդ գիտնականի (թարգմանիչի) ով լինելը:

§Դրանով ոչ մի վտանգ չի ստեղծվի, և այս դեպքում անձամբ ես եմ խոսում, և որպես` ժողովրդական պաշտպան, և որպես` սվան: Սվաներեն լեզվով իրոք թարգմանվում է Աստվածաշունչը, և դա ժառանգական մեծ գործ է, քանի որ միակն այս պահին նշանակալիցը` սվանական լեզուն է, որն այսօր ենթակա է մոռացման¦:

– Դուք սվանական լեզո±ւն եք ասում, և ոչ թե բարբառը:

§Եթե սվաներեն խոսեմ և դուք ինչ-որ բան կհասկանաք, այդ դեպքում կարող եմ բարբառ ասել, բայց թե այս պահին ինչպես եմ անվանում, դա այլ գործ է¦:

– Դուք ասում եք, որ Աստվածաշնչի մենգրելական և սվաներեն բարբառերով թարգմանելը ժառանգական գործ է…

§Այդ մասին նամակ հրապարակեցի 1998, ինչպես և` 1999 թվերին, §Կովկաս¦ թերթում¦:

– Այժմ ի±նչ արձագանք եք սպասում հասարակությունից:

§Ինչի± պետք է սպասեմ. ես իմ կարծիքը հայտնեցի և եթե այսօր ինչ-որ մեկը կասի ինձ, որ չունեմ իրավունք որևէ բան սվաներենով թարգմանել, ես այդ կհամարեմ ֆաշիզմի դրսևորում և չեմ ունենա ցանկություն ապրել այնպիսի երկրում, ուր ինձ նման բան կարգելեն: Ինչպե±ս կարելի է այսօր այդ արգելել. ես ոչ մի վտանգ չեմ տեսնում այստեղ: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սվանը երբևիցե անջատողական կդառնա, շատ սխալվում է. խնդրում եմ, այս թեման թող ոչ ոք առաջ չքաշի¦:

– Իսկ չէ± որ սվանների թեման դուք անձամբ բարձրացրիք հրապարակ:

§Ինչ է, կարծում եք կա± մենգրելական անջատողության թեմա¦:

– Ես հարցրի միայն այն, թե կա± թե ոչ ինչ-որ վտանգ, եթե Աստվածաշունչը մենգրելական բարբառով թարգմանվի:

§Վտանգավոր ոչինչ չկա կարծում եմ. ինչո±ւ պետք է լինի: Երբ խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանման մասին, որ նա իր հարազատ լեզվով ինչ-որ բան է թարգմանում, դա իր անձնական գործն է¦:

§Ազգային լոբբի¦ ոչ պաշտոնական կազմակերպության առաջնորդ Գիորգի Անդրիաձեն հաստատում է տեղեկությունը Աստվածաշունչը մենգրելական լեզվով թարգմանման մասին, բայց իրեն զսպում է կոնկրետացնել այդ: Անդրիաձեն նման գործունեությանը հակավրացական ուժերի կողմից իրագործվող մեծ կամպանիայի բաղկացուցիչ մասն է համարում և նշում է, որ հակավրացական ուժեր, միայն ռուսական ուժեր չպետք է նկատի ունենալ: Աստվածաշնչի թարգմանության հետ կապված, Անդիաձեն ասում է, որ դա շատ նուրբ թեմա է, որի շուրջ բարդ է զրուցել, բայց առանց դրա էլ չի լինի, քանի որ արդեն 15 տարի է, ինչ Վրաստանի դեմ լրատվական պատերազմ է ընթանում: Նրա ասելով, մենգրելական անջատողականությունը Աբխազիայում է բազմանում:

§Ինձ համար անհայտ է, թե որտեղ է իրականացվում Աստվածաշնչի մենգրելական թարգմանումը, բայց փաստն այն է, որ դա արվում է գաղտնիորեն, լուռ և ծածուկ: Եթե դա լավ գործ է, ապա ի±նչ կարիք կա այդ թաքցնել: 20 դարվա ընթացքում Սամեգրելոյի ինքնիշխան ոչ մի ղեկավարի (Իռան Մանչխի, Գիորգի Ճղոնդիդելի, Ցոտնե Դադիանի և այլն) մտքով նույնիսկ չի անցել նման բան, իսկ այսօր, այդ ամենի հեղինակը, անհայտ է, թե ինչ նպատակներ ունի: Ցավալի է, որ որոշակի ուժեր այցելում են Եվրոպա, փոքր ազգերի ասոցիացիա, միջազգային կազմակերպություններ, Եվրոպայի խորհրդի փոքր լեզոների պաշտպանման կոմիտե, ու պահանջում են պաշտպանել իրավունքները: Եվ եթե իրականանա այդ ամենը հետո մենգրելին ոչ ոք չի հարցնի, կհավանի± թե ոչ հետևյալ միտքը. ոչ միայն Աստվածաշունչը և §Վագրենավորը¦, այլև մաթեմատիկան մենգրելերեն է թարգմանվելու…

Վրաց հասարակության որոշ ոչ պաշտոնական կազմակերպություններ, օրինակ` Ազատության ինստիտուտը (փաստորեն, պետության գաղտնի ղեկավար ուժը), ժողովրդական պաշտպանը, իր ապարատը և ուրիշներն են համալրել: Նրանք անընդհատ փորձում են, որ պաշտպանեն փոքրամասնությունների իրավունքները: Եթե պաշտպանելու ոչ ոք չկա, ապա արհեստականորեն են ստեղծում կամ փոքրամասնություններ, կամ հիմնախնդիրներ: Ցավալի կլինի, որ այդ կեղծ լիբերալները արհեստականորեն հայտարարված լեզվային փոքրամասությունների (մենգրելական, լազական, սվաներեն) պաշտպանումն էլ կսկսեն, որ լրիվ սպասելի է¦:

Գիորգի Անդրիաձեն հայտարարում է, որ լրատվական կամպանիան, որն աբխազական և նրանց ետևում կանգնած ուժերն են իրագործում, պետք է կանգնեցնել: Վրաց հասարակությունը պետք է իմանա, թե իր վերևում ինչ հիմնախնդիր է պտտվում: Համաձայն տարածված տեղեկությունների, Աբխազիայում վրացիների աբխազացման գործընթացն է ընթանում, որի մասին չի հաստատում Անդրիաձեն. համարում է, որ դա այնտեղ միտք չունի իրագործել, քանի որ բնակչության մարդահամար կատարելիս այսպես են գրում. §աբխազ, հայ, ռուս, մենգրել, սվան, վրացի և այլն¦:

Անդրիաձեն հիշեցնում է, որ 2 դարերի ընթացքում պետականություն չենք ունեցել. եղել ենք միասնական ռուսական պետության, Ռուսաստանի կայսրության, և ապա կոմունիստական կայսրության կազմածո մասը, և այդ ժամանակամիջոցում ստեղծված այնպիսի հումանիտար գիտությունների հիմնական ուղղությունները, ինչպիսին են, օրինակ, լեզվաբանությունը, կայսրության կողմից հեռացվեցին, որն իր բացասական հետևանքն այսօր մեր դեմն է` կորցրինք Աբխազիան և այսօր էլ վրաց պետական միասնացման այլ ուղղություններին է վտանգ սպառնում:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին և շահերին այս գործընթացներում, Անդրիաձեի ասելով, այնտեղ 300 հազարի չափ լազերեն լեզվով խոսող լազ է ապրում և, քանի որ Թուրքիան ձգտում է Եվրոխորհուրդ մտնել, փոքր լեզուների իրավունքների պաշտպանման հարցն է դրվում:

§Թուրքիան Եվրոխորհուրդ մտնելիս եթե §լազական լեզուն¦ առանձին ֆիքսվի, ապա մի քայլ է մնում մենգրելական և սվաներեն բարբառը առանձին լեզու ֆիքսվելուն: §Կոլխական մշակույթի կենտրոնը¦ հենց այդ պատճառով հիմնեցինք, որպեսզի դիմենք ժողովրդական դիվանակությանը: Բայց եթե Եվրոխորհրդի համապատասխան կառուցվածքները լազական լեզուն ճանաչեն առանձին իրավական լեզու, արդեն հետո ոչ մի ժողովրդական դիվանագիտություն չի օգնի: Եթե մաթեմատիկան, բոտանիկան և այլն, և այլն, մենգրելական և սվաներեն լեզուներով հրատարակեն, գործընթացը կգնա ու կգնա և ողբալի արդյունքների կհասնենք¦. ասաց Գիորգի Անդրիաձեն:

Մենք կապնվեցինք Մոսկվայում Աստվածաշնչի թարգմանման ինստիտուտի թարգմանական նախագծերի կոորդինատորի` Քեթևան Բադիլիայի հետ, որն ասաց. §Ոչ Մոսկվայում, ոչ Ստոկհոլմում, ոչ Ամերիկայում, կարճ ասած, մեր ինստիտուտի ոչ մի կետերում Աստվածաշունչը չի թարգմանվում ոչ սվաներեն և ոչ էլ մենգրելական լեզուներով:

Մոտ 5 տարի առաջ, Աստվածաշունչը մենգրելականով թարգմանելու խնդրանքով, մեր ինստիտուտ այցելեցին այդ առաջարկությամբ, բայց ես այդ հարցը կասեցրի այն պատճառով, որ դա բացահայտորեն քաղաքական բնույթի էր¦:

– Իսկ ո±վ էր պահանջում Աստվածաշունչը մենգրելական լեզվով թարգմանել:

§Նրանք հայտարարեցին, որ §Մենգրել քրիստոնյանների հասարակության¦ ներկայացուցիչներն էին: Այն էլ, գիտե±ք ինչ մեկնաբանում արեցին. որ Սամեգրելոն ինքնավար հանրապետություն է Վրաստանում և այլն: Ինձ ամեն ինչ արդեն պարզ դարձավ և այդ պատճառով էլ հրաժարվեցի¦:

§Ռեզոնանսի¦ թիվ 201,

01.08.2005թ.

Վահե Սարգսյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն