Գլխավոր » Լրահոս

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կորեայի Հանրապետության դեսպանին

Հուլիս 1, 2010թ. 23:26

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը  եւ այդ համատեքստում կարեւորում է   Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և  Հարավային Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ակտիվացման  համար գոյություն ունի մեծ ներուժ:  Խորհրդարան ղեկավարի համոզմամբ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը աջակցության պատրաստակամություն հայտնեց կորեական ընկերություններին  Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լի Յուն-Հոն բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն, որը մեծ նշանակություն ունեցավ  հայ-կորեական հարաբերությունները նոր, առավել ամուր  հիմքերի վրա դնելու առումով եւ խթան հանդիսացավ  փոխգործակցության զարգացման համար: Միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր նշանակություն ունեցավ Սեուլում երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Դեսպանը նշեց, որ ավելացել են Հայաստանի և Կորեայի միջև առևտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Հայաստանում գործող կորեական ընկերություններին շարունակական աջակցության համար:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կորեայի միջև համագործակցությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն