Անդրեյ Նեստերենկո. «Մենք դեմ չենք Իրան-Վրաստան համագործակցությանը»
ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունը դեմ չէ Իրանի և Վրաստանի համագործակցությանը, եթե այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, պատասխանելով վերոնշյալ երկու երկրների միջև խորացող կապերի մասին հարցին:
«Ինչ վերաբերում է Իրանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին, ապա կարող եմ միայն ասել, թե մենք հարգում ենք ինքնիշխան պետությունների իրավունքը` բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ զարգացնել միմյանց հետ, մանավանդ, եթե խոսքը գնում է երկրների մասին, որոնք գտնվում են այսպիսի բարդ տարածաշրջանում: Այս պարագայում գտնում ենք, որ Իրանի և Վրաստանի միջև համագործակցությունը չպետք է ուղղված լինի այլ երկրի դեմ», – ասել է Նեստերենկոն:
Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին, Նեստերենկոն ասել է. «Հազիվ թե Թբիլիսին կարողանա խաղա որևէ դեր այս հարցում, հաշվի առնելով վերջինիս միջազգային ասպարեզում ցածր կշիռը, Վրաստանի ներկայիս իշխանությունների հայտնի թեթևամիտ գործողությունները, ինչպես նաև Թբիլիսիի անկարողությունը իրապես ազդելու է իրավիճակի վրա»:
ArmAr.am












