Գլխավոր » Genocide, Լրահոս, Ցեղասպանություն

Համաժողով` Ցեղասպանության միջազգային ճանաչման հայեցկարգ մշակելու համար

Հուլիս 2, 2010թ. 10:12

Zeraspanutyun-1Այսօր Երեւանում տեղի է ունենալու «Մեծ եղեռնի-Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Արդարության հաստատման սահմանագիծ» մեկօրյա համաժողովը, որը կազմակերպել են Համաշխարհային հայկական կոնգրեսը, ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան:

Համաժողովում քննարկվելու են հետեւյալ հարցերը.

1. մինչեւ 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, համահայկական միասնական գործողությունների հայեցակարգային ծրագիր ունենալու անհրաժեշտությունը, որը կուղղորդի համայն հայության ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, դրա հետեւանքների հաղթահարմանն ուղղված գործողություններում,

2. ցեղասպանության դատապարտման եւ դրա հետեւանքների հաղթահարման նպատակով մեր կողմից միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը,

3. վերոնշյալ ծրագիրը մշակելու, համակարգելու եւ իրագործումն ապահովելու նպատակով միջազգային դատական ատյաններ դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակման նպատակով փորձագիտական, մասնագիտական հանձնաժողովներ ձեւավորելու անհրաժեշտությունը:

ArmAr.am


Դիտել Genocide, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն