Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Զատուլին. Ո՞րն էր Ալիևի վրդովմունքի պատճառը

Հուլիս 2, 2010թ. 21:34

ZatulinԱյսօր հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման էր ժամանել Ուղղափառության գլխավոր վեհաժողովի 17-րդ նիստի աշխատանքներին որպես ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչ մասնակցած Կոնստանտին Զատուլինը:

Խոսելով հունիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած հայտարարության մասին, նա ասել է, թե իր կարծիքով հայ հասարակությունը թերագնահատում է այդ փաստաթուղթը, մինչդեռ այն նախ կարևոր է այն իմաստով, որ այդքան էլ հաճախ չեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները  համաձայնության գալիս` հայկական կողմի հետ. «Կարևոր չէ, թե որ տարբերակն եք կարդում` անգլերենը, թե՞ ռուսերենը, կարևորն այն է, որ նախագահները խոսում են տարածքների ազատման մասին, որոնք Ղարաբաղ չեն, այլ ուղղակի շրջապատում են Ղարաբաղը: Այսինքն` նախագահները տարբերում են այդ տարածքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և չեն դիտարկում Ղարաբաղը` իբրև հայկական կողմից «օկուպացված»»,- ասաց Կ. Զատուլինը:

Ռուսաստանցի պատգամավորը որպես մյուս կարևոր գործոն նշել է նաև այն, որ հայտարարությունում խոսվում է անվտանգության միջանցքի պարտադիր առկայության մասին, սակայն չի մանրամասնվում, թե ի՞նչ միջանցքի մասին է խոսքը` Քելբաջարի, Լաչինի՞, թե՞ այլ: Սա էլ պատգամավորը բացատրում է նրանով, թե տողատակով կարելի է կարդալ հետևյալը` կարգավորման ցանկացած տարբերակով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին տեսնում և ցանկանում է տեսնել Ադրբեջանը. «Եվ իմ տեղեկություններով, հենց այս հանգամանքն է վրդովեցրել Ալիևին Սանկտ Պետերբուրգում, քանի որ, եթե խոսք կա միջանցքի մասին, ապա, ինքնաբերաբար, կա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ»,- ավելացրեց նա:

Ամփոփելով իր խոսքը նա ասել է. «Ղարաբաղի ժողովուրդը վաղուց է ինքնորոշվել, բայց հարգելով միջնորդների ջանքերը և հաշվի առնելով բանակցային գործընթացը, մենք կոչ ենք անում հարգել ԼՂՀ ժողովրդի ինքորոշման իրավունքը»:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն