Ռուսաստանի հետ դրական հարաբերությունները բխում են ԱՄՆ շահերից
Ինչպես հայտնի է օրեր առաջ ԱՄՆ-ում լրտեսության համար մեղադրանք է առաջադրվել 11 անձանց, որոնք կասկածվում են Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությանը տվյալներ փոխանցելու մեջ:
BBC-իի տեղեկացմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Ռուսական լրտեսների գործը չի խոչընդոտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը և որ ԱՄՆ-ը նախկինի նման դրական է տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Քլինթոնը միաժամանակ հավելել է. «Ինչ վերաբերում է լրտեսներին, ապա գործը շարունակվում է, ես հետաքննության արդյունքների վերաբերյալ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Ցանկանում եմ կրկնել այն, ինչ ասել է նախագահ Օբաման. մենք լծված ենք Ռուսաստանի հետ նոր և դրական հարաբերություններ ստեղծելու գործին, այդ հարաբերությունները ԱՄՆ-ի շահերից են բխում»,- եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը:
ArmAr.am












