Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ոչ թե Ղարաբաղ, այլ ԱՐՑԱԽ

Հուլիս 3, 2010թ. 10:04

Arzax-1Օգտագործել բացառապես «Արցախ» անվանումը’ «Ղարաբաղ»-ի փոխարեն. հայտարարում են`  «Արցախ, ոչ թե’ Ղարաբաղ» նախաձեռնող խմբի անդամները:

Խմբի անդամ Արմեն Մկրտչյանը («Հայազն Երիտասարդների Միաբանություն») ասել է, թե նախաձեռնությանն արդեն միացել են Հայաստանի հանրապետությունում և Արցախում գործող 18 կազմակերպություններ:«Մեր պահանջը  օրինական է, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել նաեւ «Արցախի Հանրապետություն» անվանումը»: «

Իր խոսքում Հայազն Երիտասարդների Միաբանության փոխնախագահը նշել է. « 88-ին մենք ունեինք Արցախի հայապահպանության խնդիր,այդ պատճառով էլ ծագեց Արցախյան շարժումը,իսկ այժմ Արցախը թեև ազատված է թուրքական ճիրաններից,սակայն շարունակում է մասամբ պարսկաթուրքական մնալ, քանի որ շատ շատերս օգտագործում ենք հենց օտար Ղարաբաղ անվանումը։ Վերջերս  Ալիևը ադրբեջանցի ուսանողներ հետ հանդիպամն ժամանակ ասել է` եթե այդ տարածքները հայկական են, ինչու անվանումն էլ հայկական չէ»:

«Արցախ, ոչ թե’ Ղարաբաղ» նախաձեռնող խմբի անդամները պատրաստվում են իրենց այս պահանջը ներկայացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, քանի որ միմիայն պետական մակարդակով հնարավոր է լուծել այն:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն