Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հուլիս 3, 2010թ. 10:54

OhanyanՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի ընթացքն ու առկա հնարավորությունները:
Կարծիքներ են փոխանակվել նաև հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակի, վերջին իրադարձությունների և հնարավոր զարգացումների շուրջ:

Նախարար Ս.Օհանյանը կարևորել է համանախագահների ջանքերը` հակամարտության խաղաղ կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակներ գտնելու գործում:


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն