Գլխավոր » WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Մեկ հիշեցում Սաբիրօղլուն

Հուլիս 3, 2010թ. 11:13

dipukaharnerՀուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարություններով, որտեղ նշել է, որ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու  Երևանի նախաձեռնությունը «չի լուծի խնդիրը»: Այս առնչությամբ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակին ցանկանում ենք հիշեցնել, որ դիպուկահարներին հեռացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկն է, ինչին համաձայնել է հայկական կողմը` նշելով, որ դա իսկապես կարող է թուլացնել շփման գծում առկա լարվածությունը և նվազեցնել կորուստները:

Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների մասին Սաբիրօղլուի հայտարարությանը, ապա հերթական անգամ հայտնում ենք, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանմանը և պատասխան գործողությունների են դիմում միմիայն ի պատասխան հակառակորդի գնդակոծումներին: Ասվածի վառ ապացույցն է հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներխուժումը, ինչի հետևանքով երկուստեք կան զոհեր և վիրավորներ:

Նշենք նաև, որ կառուցողական դիրքերից հանդես գալու փոխարեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, պատերազմի սպառնալիքներով և ապատեղեկատվություն տարածելով, ինչը ոչ միայն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև` պատճառ է դառնում իրադրության սրմանը հայ-ադրբեջանական շփման գծում:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

ArmAr.am



Դիտել WestArmenia, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն