Ռոզա Օտունբաևան` Ղրղզստանի նախագահ
Հուլիս 3, 2010թ. 11:22
Այսօր Ղրղզստանի նախագահ Ռոզա Օտունբաևան պաշտոնապես ստանձնել է նախագահի պարտականությունները:
Երկրի բարձրագույն ղեկավարության, դիվանագիտական կորպուսի և այլոց ներկայությամբ նա երդվել է` ձեռքը դնելով Սահմանադրության վրա,- տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Ռոզա Օտունբաևան առաջին կին նախագահն է ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլև ԱՊՀ պատմության մեջ:
ArmAr.am












