Միայն հարձակողական դիրքերից
Խոսելով ադրբեջանաթուրքական քարոզչության մասին ՀՅԴ ներկայացուցիչ Լեւոն Մկրտչյանն ասել է, թե ի տարբերություն Հայաստանի, Թուրքիան եւ Ադրբեջանը արտերկրում հսկայածավալ աշխատանքներ են տանում հակահայկական տրամադրություններ ստեղծելու համար. նորանոր դեսպանատներ են հիմնում, ահռելի գումարներ են ծախսում:
Պետք է նաև հաշվի առնել քաղաքական սերնդափոխության հանգամանքը: Ինչպես նկատել է պրն. Մկրտչյանը, Արցախյան պատերազմից իրապես տեղյակ միջազգային փորձագետներն այսօր փոխարինվել են երիտասարդներով, որոնք իրադարձությունների ժամանակակիցները չեն եղել, և թուրքերի ու ադրբեջանցիների համար առավել հեշտացել է նրանց` իրականությունը գլխիվայր ներկայացնելն ու հակահայկական տրամադրություններ ներարկելը:
«Մենք եւս պետք է ուշադրություն դարձնենք այս ամենի վրա` առաջնային համարելով մեզ եւ մեր երկիրը ճիշտ ներկայացնելը: Վտանգն այն է, որ մենք պետք է ոչ թե պաշտպանողական դիրքերում լինենք, այլ` հարձակողական»:
ArmAr.am












