ԱՄՆ լրատվամիջոցները ծաղրել են Ադրբեջանի իշխանություններին
Բաքվի իշխնությունները շարունակում են դժգոհել, թե ԱՄՆ-ն շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը: Փաստից վրդովված, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան նույնիսկ սպռնացել է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը որոշի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին, ապա Ադրբեջանը կբողոքի:
Այս մասին տեղեկացնող ռուսական լրատվամիջոց «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, ընդգծում, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նախօրեին Ադրբեջանում նման խրոխտ հայտարարությունները սկսել են հաճախակի հնչել: Թերթը գրում է.«Չնայած Արցախի 10 մլն դոլար աջակցություն ցուցաբերելու վերջնական որոշում ԱՄՆ Կոնգրեսը դեռ չի կայացրել, առաջիկայում հարցը դեռ պետք է քննարկվի, բայց այն, որ հարցը պետք է դառնա ամերիկացի պատգամավորների քննարկման առարկան, արդեն իսկ նյարդայնացնում է ադրբեջանցի գործիչներին»:
Ի դեպ, փոխխոսնակ Մուրադովան հոխորտացել է, թե Քլինթոնի այցի ընթացքում Բաքուն այդ հարցն անպայմանորեն բարձրացնելու է` կհնչեն պաշտոնական բողոքի հայտարարություններ:
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը գրում է.«Ողջ խնդիրն այն է, որ Արցախի Հանրապետությանը` չնայած վաղուց ինքնուրույն երկիր է, սակայն Ադրբեջանը նախկինի պես այդ տարածքը համարում է իրենը, որտեղ, ըստ Ադրբեջանի տարբերակի, ապրում են հայ «անջատողականներ : Դրա համար, ինչպես կարծում է Մուրադովան, ԱՄՆ Կոնգրեսը, եթե ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղին, պետք է փողը տա Բաքվին, իսկ այնտեղ իրենք պետք եղած ձևով այն կբաժանեն»:
ԱՄՆ լրատվամիջոցներն իրենց հերթին ծաղրի են ենթարկել Ադրբեջանի իշխանությունների այս առաջարկ-հայտարարությունը, նշելով, որ Բաքվի միջոցով Արցախի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերելը նույնն է, թե Ռուսաստանի համար Սահակաշվիլիի միջոցով փողեր փոխանցելը: «Երկու դեպքում էլ փողերը երաշխավորված կերպով հասցեատիրոջը չեն հասնի»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ լրատվամիջոցներ, ԱՄՆ Կոնգրես, Արցախի Հանրապետություն, ծաղրել Ադրբեջանի, Քլինթոնի












