Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանը ցանկացած ձևով փորձում է վնասել հայկական երկու պետություններին

Հուլիս 3, 2010թ. 16:01

«Մարդկային կորուստների տեսանկյունից, իհարկե, դրական կլիներ դիպուկահարներին շփման գծից հետ քաշելը, այն որոշակիորեն կնվազեցներ նաև շփման գոտում առկա լարվածությունը, սակայն Ադրբեջանը մինչ այժմ խուսափում է դրանից»: Ասել է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ հունիսի 18-ին տեղի ունեցած դիվերսիոն միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանը ցանկացած ձևով փորձում է վնասել հայկական երկու պետություններին:

«Բոլորի համար էլ ակնհայտ է, որ շփման գոտում զոհված զինծառայողների մեծ մասը հենց դիպուկահարների կողմից են սպանվում: Բայց ադրբեջանցի պաշտոնյաներին չեն հետաքրքրում իրենց զինծառայողների կյանքը, հակառակ դեպքում` վերջիններս   ագրեսիայի չէին դիմի, այնպես որ, դա նույնիսկ քննարկելու խնդիր չէ»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն