Արցախի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել
Հուլիս 3, 2010թ. 16:09
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման վարչության պետ, փոխգնդապետ Կոմիտաս Կարապետյանին գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախaգահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ArmAr.am












