Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Օգոստոսին միջազգային հայտնի քաղաքագետներ կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան

Հուլիս 3, 2010թ. 17:00

Օգոստոսի վերջին կանցկացվի համաշխարհային 5-րդ World Leaders Travel գիտաժողովը, որի շրջանակում միջազգային հայտնի քաղաքագետները և փորձագետները կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա և Ադրբեջան:

Silver Wind շքեղ օդանավով Մոսկվայից մեկնարկելիք ճանապարհորդության շրջանակում հանդիպումներ կանցկացվեն պետական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, կկարդացվեն դասախոսություններ և կանցկացվեն քննարկումներ Սևծովյան ավազանի բարդ տարածաշրջանի վերաբերյալ:

Ինչպես նշվում է World Leaders Travel-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ, գիտաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ուիլյամ Ջեյմս Թերրին, ամերիկացի պատմաբան, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի 13-րդ տնօրեն Ջեյմս Հեդլի Բիլլինգտոնը և այլք:
Ճանապարհորդությունը կսկսվի օգոստոսի 30-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն