Գլխավոր » TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրք վերլուծաբան.«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ընկել է ցեխը»

Հուլիս 3, 2010թ. 17:14

MillietՀիլարի Քլինթոնի Հայաստան կատարելիք այցը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների հետաքրքրության կենտրոնում: Ի՞նչ հարցեր են քնարկվելու և ի՞նչ հնարավոր հետևանքներ  այն կարող է ունենալ:

Թուրքական Milliyet օրաթերթի հոդվածագիր Սեմիհ Իդիզը նկատում է, որ քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան այցելությամբ դրական տեղաշարժեր գրանցվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

«Պետք է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ընկել է ցեխը` թուրքական կառավարության` հարցը վատ ուղղորդելու և ներքաղաքական հաշվարկներն առաջին պլան մղելու հետևանքով: Իսկ դա նոր ճգնաժամեր է առաջ բերելու թուրք-ամերիկյան հարաբերություններում»,- գրում է վերլուծաբանը:

«Երևան և Բաքու այցելող ԱՄՆ պետքարտուղար Հիլարը Քլինթոնը փորձելու է  վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն դժվար   ապահովվի ցանկալի առաջընթաց, քանի որ գծերը շատ թանձր են քաշված»,- գրում է Սեմիհ Իդիզը:

Milliyet օրաթերթի վերլուծաբանը այցի շրջանակներում դիտարկում է նաև թուրք-իսրայելական լարված հարաբերությունները: Թերթը մեջբերում է Գերմանիայում Թուրքիայի թեմայով տեղի ունեցած համաժողովի մասնակիցներից մեկի`  Ստեֆան Լարեբիի հետևյալ հայտարարությունը. «Ստեղծված իրավիճակում հնարավոր է` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը դարձյալ հայտնվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում: Սակայն Օբամայի վարչակազմը դարձյալ դրան դեմ դուրս կգա: Միայն թե մի կետից հետո այլևս չի համարձակվելու հակառակվել Կոնգրեսին: Ներկա պահին Կոնգրեսում տիրող մթնոլորտը Թուրքիայի օգտին չէ»:

Հոդվածագրի  հետևությունն է.« Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հավանականությունը մեծացել է` հաշվի առնելով հրեական լոբբի աջակցությունն ու թուրք-իսրայելական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները»:

ArmAr.am


Դիտել TOP, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն