Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հիլարի Քլինթոն. «Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի կիրառումը»

Հուլիս 4, 2010թ. 22:32

Qlinton-1ՀՀ-ում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ընթրիք, որից հետո տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի ժամանակ Հիլարի Քլնթոնը նշել է, որ Միացյալ Նահանգները խիստ դատապարտում է ուժի սպառնալիքից և կիրառումից զերծ մնալու սկզբունքի խախտումը։

-Մենք ցավում ենք գրանցված զոհերի համար։ Այն 1994թ. զինադադարի խիստ խախտում էր նաև հակասում էր երկու կողմերի հաստատած սկզբունքներին։ Մենք կոչ ենք արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառոմից կամ սպառնալիքից, քանի որ չենք ցանկանում տեսնել նորից զոհեր կամ վիրավորներ, չենք ցանկանում տեսնել խաղաղարար գործընթացը խարխլված։ Իմ ուղերձն ուղղված բոլորին նույնն է՝ Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի կիրառումը,- ասել է Հիլարի Քլինթոնը։

ArmAr.am


Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն