Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հիլարի Քլինթոն. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խոստումնալից են»

Հուլիս 5, 2010թ. 01:46

Nalbandyn-Olinton«Վերադարձը բռնությանը` անընդունելի է: Նախ և առաջ Լեռնային Ղարաբաղի բնակչության, Հայաստանի ու Ադրբեջանի շահերից է բխում երկարատև կարգավորումը»,- այսօր Երևանում կայացած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, թե  իրե երկիրը դատապարտում է ուժի կիրառումը և դրա սպառնալիքը: «Մենք ցավում ենք վերջին միջադեպի հետևանքով մարդկային զոհերի համար: Սա 1994 թվականի համաձայնության խախտում էր»:

«Մենք հորդորում ենք երկու կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: Մենք չենք ցանկանում, որ կողմերը կարուստներ ու մարդկային զոհեր ունենան»,- ասաց Հիլարի Քլինթոնը` ակնարկելով, որ նմանօրինակ միջադեպերը կարող են դժվարեցնել նաև բանակցային գործընթացը:

Խոսելով բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին` Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը խոստումնալից որակեց: Հղում անելով օրերս եռանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը` ԱՄՆ պետքարտուղարն արձանագրեց. «Ե’վ Հայաստանի, և’ Ադրբեջանի կողմից կա մի ընկալում, որ յուրաքանչյուր լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա»:

Նա նշեց, որ ընդամենը վերջերս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ շատ լուրջ բանակցություններ են տեղի ունեցել: «Հուսով ենք տեսնել առաջընթաց»,- ընդգծեց տիկին Քլինթոնը` պարզաբանելով, որ ակնկալվող առաջընթացը ենթադրում է կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցում. «Բոլորը հասկանում են, որ դա բարդ գործընթաց է, սակայն դա անվտանգության միակ ճանապարհն է»:

Խոսելով պետերբուրգյան հանդիպման մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպումը կարևոր հանգրվան էր արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն բանի հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր՝ այսինքն` մինչև հանդիպումը Սանկտ Պետերբուրգում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը` հստակեցնելով, որ խոսքը Սանկտ ՊԵտերբուրգում կողմերին արված նոր առաջարկների մասին է:

«Մի քանի օր առաջ այստեղ էին նաև եռանախագահները, որոնց հետ մենք քննարկեցինք` ինչպես շարունակել բանակցությունները այս պայմանավորվածությունների հիման վրա, նաև նախարարների մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը հուլիսի 16-ին` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում»,- հավելեց արտգործնախարարը:

Նրա խոսքերով, կարգավորման գործընթացի համար կարևոր խթան էր եռանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլա Սարկոզիի` Մուսկոկայում արած համատեղ հայտարարությունը: «Եռանախագահների հետ համատեղ ջանքերը մենք պետք է շարունակենք` այս բոլոր պայմանավորվածություններին համահունչ»,- ամփոփեց Էդվարդ Նալբանդյանը:

ArmAr.am


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն