Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը
Անցած 7 օրերի ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 28-ից հուլիսի 3-ն ընկած ժամակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերը՝ օգտագործելով «AKM», «Սեւ նետ», «СВД», «ДШК», «ПК» եւ «РПГ» տիպի զինատեսակներ:
Շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որոնց արդյունքում արձանագրվել է ավելի քան 2000 կրակոց:
Հատկանշական է, որ այդ կրակոցների մի ստվար մասն իրականացվել է «СВД» եւ «Սեւ նետ» դիպուկահարային զինատեսակներից, ինչը վկայում է հակառակորդի նենգ մտադրության մասին:
Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողություններին ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տվել են համարժեք պատասխան:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
ArmAr.am












